14.04.2017|
10:49
Առավոտյան առաջնորդարանի դիվանապետ Արթին Մուրադյանին հայտնում եմ ցանկություններս` հարցազրույց ունենալ թեմի հոգևոր առաջնորդ Սիփան ծայրագույն վարդապետ Քէչէճեանի հետ, այցելել եկեղեցիներ ու գերեզմանոց: Արթինը տեղեկացնում է, որ «Արենոյշ Տէրեան» կրթահամալիրում տեղի է ունենալու աշակերտների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացում, այսինքն` ցանկալի է, որ ներկա լինեմ:
Ծանոթանում եմ Թեմական խորհրդի ատենապետ Վրեժ Տեր-Մարտիրոսյանի` եռանդուն, անընդհատ շտապմունքի մեջ գտնվող, բանիմաց մարդու հետ, որը քաջատեղյակ է Նոր Ջուղայի պատմությանը: